ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ (#4548)

Ո՜վ Աստված, ուղղություն տուր ինձ, պաշտպանիր ինձ, դարձրու ինձ վառ ջահ ու լուսաշող աստղ: Դու Զորավոր ես և Ուժեղ:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ (#4549)

Ո՜վ Աստված: Դաստիարակիր այս մանկանը Քո սիրո գրկում ու կաթ տուր նրան Քո նախախնամության կրծքից: Խնամիր այս մատաղ տունկը Քո սիրո վարդագույն այգում ու լիության տարափներով օգնիր դրան աճել: Դարձրու դրան արքայության զավակ ու տար դրան Քո երկնային տիրույթը: Դու Զորավոր ես ու Բարի, Դու Ընծայող ես, Մեծահոգի, անգերազանցելի առատության Տեր:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ (#4550)

Ո՜վ Աստված: Դաստիարակիր այս երեխաներին: Այս երեխաները Քո պարտեզի բույսերն են, Քո մարգագետնի ծաղիկներն են, Քո այգու վարդերը: Թող Քո անձրևը լցվի նրանց վրա, թող Ճշմարտության Արևը շողա նրանց վրա Քո սիրով: Թող Քո քամու շունչը թարմացնի նրանց, որպեսզի նրանք աճեն, սովորեն, զարգանան ու հանդես գան լավագույն գեղեցկությամբ:
	Դու Ընծայող ես: Դու Կարեկցող ես:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ (#4551)

Ո՜վ բարի Տեր: Այս սքանչելի երեխաները Քո զորավորության մատների ստեղծածն են ու Քո մեծության հրաշալի նախանշանակները: Ո՜վ Աստված: Պաշտպանիր այս երեխաներին, ողորմածաբար օգնիր նրանց լուսավորությանն ու արժանացրու նրանց` ծառայելու մարդկանց աշխարհին: Ո՜վ Աստված: Այս երեխաները մարգարիտներ են, թող նրանք փայփայվեն Քո նուրբ խնամքի գանձատանը:
	Դու Առատաձեռն ես, Ամենասիրող:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ (#4552)

Ո՜վ Տեր: Լույսով լցրու մատաղ արարումն ու Քո առատություններով ընծայիր այս թույլ էակին: Ամեն օրվա արշալույսին շնորհիր նրան գիտելիքով, ավելացրու նրա ուժերն ու պահպանիր նրան Քո պաշտպանության ապաստանում, որպեսզի ազատվի նա մոլորություններից, նվիրի իրեն Քո գործին ծառայելուն, ուղղություն տա մոլորվածներին, ուղեկցի դժբախտներին, որպեսզի ամեն մեկն օրհնվի Քեզ հիշատակելով ու գովաբանելով:
	Դու Զորավոր ես և Ուժեղ:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ (#4553)

Ո՜վ աննման Տեր: Այս թույլ էակի համար դարձիր ապաստան և բարի ու ներող ուսուցիչ այս մոլորված ու դժբախտ հոգու համար: Ո՜վ Տեր: Անգամ, եթե մենք միայն անպետք բույսեր ենք, մենք պատկանում ենք Քո վարդագույն այգուն: Անգամ, եթե մենք միայն տունկեր ենք առանց տերևների ու կոկոնների, մենք Քո ծաղկանոցի մասն ենք: Ուրեմն սնիր այս ծիլը Քո նուրբ ողորմածության ամպերի զեղումներով ու թարմացրու այս տունկը Քո հոգևոր գարնան կենսարար շնչով: Թույլ տուր դրան դառնալ նրբազգաց, խորաթափանց ու ազնիվ և արժանացրու դրան հասնել հավերժ կյանքի ու մնալ Քո Արքայությունում հավիտյանս հավիտենից:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ (#12380)

Ո՛վ Դու բարի Աստված: Այս թռչնակներից յուրաքանչյուրին ողորմածաբար ուղարկիր զույգ թևեր և տուր նրանց հոգևոր ուժեր, որպեսզի նրանք կարողանան անծայրածիր տարածության միջով իրենց թռիչքը սլացնել դեպի Աբհա Արքայության բարձրունքները:
Ո՛վ Տեր: Ամրացրու այս փխրուն տունկերը, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը կարողանա դառնալ պտղատու ծառ` կանաչող ու ծաղկող: Քո երկնային բազմությունների զորավորությամբ այս հոգիները դարձրու հաղթանակող, որպեսզի դրանք կարողանան կործանել մոլորության ու տգիտության ուժերը և մարդկանց մեջ ծավալել բարեկամության ու առաջնորդության դրոշը, որպեսզի նրանք գարնանային կենարար քամու նման թարմացնեն և արթնացնեն մարդկային հոգիների ծառերը և գարնանային անձրևների նման այդ շրջանի մարգագետինները դարձնեն կանաչ ու պտղաբեր: 
Դու Զորավոր ես և Ուժեղ: Դու Ընծայող ես ու Սիրող:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ (#12381)

Ո՜վ Դու Բարի Տեր, ես փոքր երեխա եմ, վեհացրու ինձ` ընդունելով ինձ արքայության մեջ: Ես երկրային եմ, դարձրու ինձ երկնային: Ես ստորին աշխարհից եմ, թույլ տուր ինձ պատկանել վերին թագավորությանը, ընկճված եմ, օգնիր ինձ ճաճանչափայլ դառնալ, նյութական եմ, դարձրու ինձ հոգևոր և թույլ տուր տուր ինձ հայտնել Քո անսահման առատաձեռնությունը: 
Դու Հզոր ես, Համայնասեր:

-`Abdu'l-Bahá
-----------------------

ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ (#12382)

Ո՜վ իմ Տեր, ո՜վ իմ Տեր, ես նուրբ տարիքի մանուկ եմ: Կերակրիր ինձ Քո ողորմածության կրծքից, դաստիարակիր ինձ Քո սիրո գրկում, կրթիր ինձ Քո ուղեվարության դպրոցում և զարգացրու ինձ Քո առատաձեռնության հովանու ներքո: Հեռացրու ինձ խավարից, դարձրու ինձ փայլող աստղ, ազատիր ինձ դժբախտությունից, դարձրու ինձ ծաղիկ վարդի այգում, թույլ տուր ինձ դառնալ Քո շեմի ծառան և շնորհիր ինձ արդարակյացների բնավորությունն ու բնությունը, դարձրու ինձ առատաձեռնության հիմքը մարդկային աշխարհի համար և պսակիր իմ գլուխը հավերժ կյանքի ապարոշով: Արդարև, Դու Հզոր ես, Մեծազոր, Տեսնող ու Լսող:

-`Abdu'l-Bahá
-----------------------

